Երուսաղեմում տղամարդը թքել է Սբ Հակոբ վանքի մոտ, վիրավորել պահակին (PAN.am)

Երուսաղեմի հայկական թաղամասում հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ, կոպտել և վիրավորել իրեն դիտողություն արած հայ պահակին։ Այդ մասին հայտնել է իսրայելաբնակ լրագրող Գեղամ Բալյանը X-ի իր միկրոբլոգում: Նա նաև տեսանյութ է հրապարակել։

Տեսանյութում երևում է, որ հայ պահակը դիմում է տղամարդուն, ամոթանք տալիս․ «Չե՞ս ամաչում, թքում ես վանքի վրա»։

Տղամարդն ի պատասխան վիրավորել է, ասել՝ «ձայնդ կտրի՛ր»:

Իսրայելում հայերի և հայկական եկեղեցիների ու վանքերի նման դրսևորումները պարբերաբար կրկնվում են: Սեպտեմբերի 25-ին Երուսաղեմում իսրայելցի հրեա ծայրահեղականները պղպեղային սփրեյ էին փչել 9-ամյա հայ տղայի դեմքին:

Leave a comment