«Անընդհատ այդ երաշխավորների թեման՝ վայ, երաշխավոր է պետք, երաշխավոր է պետք։ Ասում ենք՝ նրանք, ովքեր այդպիսի բան են ասում, նրանք մեր պատմությունը չգիտեն, որտեղ երաշխավոր է եղել, դա ավարտվել է աղետով և ցեղասպանությունով։ Հետևաբար ո՞վ պետք է լինի մեզ երաշխավոր»,- կառավարության նիստում այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը։
Շարունակեց. «Այսօր մտածում էի, որ վիդեո անեմ, այսպես այս երաշխավորների թեման խոսամ, խոսամ, այսպես կողքս մի հատ էլ դրած լինի մի հատ ՀԴՄ, որը չի երևում էկրանին, վերջում հանեմ, ասեմ՝ ահա միակ և հուսալի երաշխավորը անվտանգության, ամեն ինչի։ Հայաստանի Հանրապետության միակ հուսալի երաշխավորը, Հայաստանի Հանրապետության, պատկերավոր ասած, ՀԴՄ-ն է։ Դա նշանակում է, որ մենք կունենանք, այսինքն՝ աշխատանքը և վճարված հարկը, դա նշանակում է, որ մենք կունենանք բավարար միջոցներ մեր անվտանգությունը ապահովելու համար, մեր պետության զարգացումը ապահովելու համար և այլն, և այլն։
Ով բացի ՀԴՄ-ից ուրիշ երաշխավոր փնտրում է, Հայաստանի Հանրապետությունը ուզում է առաջնորդել դեպի նոր 1920 թվական, դեպի նոր 2020 թվական և այդպիսի բազմաթիվ ուրիշ 20 թվականներ։ Մենք դուրս ենք եկել 20 թվականներից, և ինչքան էլ դժվար լինի, այլևս 20 թվականի տրամաբանությանը, 20 թվականների տրամաբանությանը պետք է չվերադառնանք։ Համենայն դեպս՝ դա է մեր քաղաքական տեսլականը և քաղաքական հանձնարարությունը, և մենք պետք է գնանք այդ ճանապարհով»։
Մանրամասները՝ տեսանյութում
Այս համատեքստում ավելի ուշ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տնտեսությունում ստվերի թեմային։ Իր գնահատմամբ՝ «ահռելի ստվեր» ունենք, հատկապես հեռախոսների, հեռուստացույցների, սառնարանների և կենցաղային այլ տեխնիկայի ներկրման ոլորտում։
Մանրամասները՝ տեսանյութում
ՀՀ կառավարության որոշումով այսօր հաստատվեց Հայաստանում պիտակավորման փորձնական ծրագրի շրջանակում պիտակավորման ենթակա արտադրանքի ցանկը։ Պիտակավորման նշված ծրագիրը վերաբերում է հրուշակեղենին, կիսաֆաբրիկատներին և սառեցված մթերքներին։ Կառավարության մեկ այլ որոշումներով հաստատվեց նաև բժշկական արտադրատեսակների, հեռախոսների, կենցաղային տեխնիկայի, կոշիկի, տան և ինտերիերի համար նախատեսված ապրանքների, լուսանկարչական տեխնիկայի և լուսալամպերի, հրատեխնիկական արտադրանքի, կրակմարիչների և հակահրդեհային սարքավորումների, խաղալիքների, հեծանիվների, ավտոպահեստամասերի, ավտոդողերի, մորթե արտադրատեսակների, հագուստի աքսեսուարների և այլ արտադրանքի պիտակավորման փորձնական ծրագիրը։
Փորձնական ծրագիրը կավարտվի մինչև տարեվերջ, իսկ 2027 թվականի հունվարի 1-ից նշված ապրանքների պիտակավորումը պարտադիր կդառնա։
Նախագծի իրականացումը, ըստ հիմնավորումների, կհանգեցնի ամբողջ ԵԱՏՄ-ի համար ապրանքների պիտակավորման միասնական ձևաչափի ստեղծմանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: