ՅՈւՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Աճառյանի ծննդյան 150–ամյակին նվիրված գիտաժողով

https://arm.sputniknews.ru/20261029/juneskoi-kentrvonakajanum-teghi-e-unecel-atsharjani-tsnndjan-150amjakin-nvirvats-gitazhvoghvov-108660671.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0a/1d/108660168_0:0:1250:938_1920x0_80_0_0_94874ee56d36d238acb2780d913b4b14.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

յունեսկօ, հրաչյա աճառյան, գիտաժողով, հանրապետության հրապարակ

յունեսկօ, հրաչյա աճառյան, գիտաժողով, հանրապետության հրապարակ

Բաժանորդագրվել

Տեղի է ունեցել նաև Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացումը:

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի անկախության 35-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում Փարիզում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի է ունեցել անվանի հայագետ, լեզվաբան և ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին նվիրված գիտաժողով՝ «Կյանքը գիտություն․ Հրաչյա Աճառյան» խորագրով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջին կենսոլորտային գոտին կարող է ստեղծվել 2028 թվականին

Նախարարությունից հայտնում են, որ գիտաժողովին ներկա են եղել ՅՈւՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, հայագիտության ոլորտում մասնագիտացող գիտնականներ և ուսանողներ:

«Գիտաժողովը նվիրված էր Աճառյանի գիտական ժառանգության արժևորմանը և հայ լեզվաբանության զարգացման գործում նրա նշանակալի ավանդին։ Աճառյանի ուսումնասիրությունները հայոց լեզվի ծագման, պատմության, բարբառների և այլ լեզուների հետ առնչությունների վերաբերյալ կարևոր ներդրում են ունեցել ոչ միայն հայագիտության, այլև լեզվաբանական համաշխարհային գիտության մեջ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Գիտաժողովը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ:

Նշենք, որ նախօրեին էլ տեղի է ունեցել Երևանի Հանրապետության հրապարակի հիմնադրման 100-ամյակին նվիրված «Հրապարակը և ժամանակը. անցյալից ապագա» խորագրով ցուցահանդեսի բացումը:

Միջոցառումների շարքը կեզրափակվի «Հովեր» պետական կամերային երգչախմբի և Վահագն Հայրապետյան տրիոյի համատեղ համերգով։ Կհնչեն հայկական ժողովրդական երգերի ջազային մշակումներ։

ՅՈւՆԵՍԿՕ-ի օրացույցում Հայաստանին վերաբերող 2 օր է ավելացել

Հիշեցնենք, որ նախորդ տարի ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանում որոշվել էր հայ ականավոր լեզվաբան, ակադեմիկոս Հրաչյա Աճառյանի (1876-1953 թթ․) ծննդյան 150-ամյակը, ինչպես նաև Երևանի Հանրապետության հրապարակի շինարարության մեկնարկի (1927 թ․) 100-ամյակը ընդգրկել ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2026-2027 թվականների օրացույցում:

Leave a comment