Արցախցիները COP17-ի շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի COP17 Green Zone-ի մուտքի մոտ խաղաղ ակցիա են իրականացնում` փորձելով միջազգային հանրության համար լսելի դարձնել իրենց ձայնը։
«COP17-ի ընթացքում չի քննարկվում արցախյան որևէ խնդիր` ո՛չ գերիների, ո՛չ Արցախի հայկական լինելու հարցը։ Բնության հարցն են քննարկում, բայց այդ բնությունն ո՞վ է պահում։ Մարդը։ Այսօր Արցախի բնությունը քոչվոր ցեղի ձեռքերում է, այնինչ դարերով արցախյան աշխարհը հայկական է եղել ու շարունակում է լինել»,– ասաց արցախցի հայտնի երգչուհի, «Դիզակ ֆոլկ բենդի» կատարող Մադլեն Ասրյանը (հայտնի է նաև որպես «Արցախի այա»)։
Ակցիայի մասնակիցները նաև հանդես եկան արցախյան ավանդական երգ ու պարով, ժենգյալով հաց և արցախյան ավանդական ուտեստներ պատրաստեցին ու հյուրասիրություն իրականացրին։
Տեղի ունեցավ նաև Արցախի բնությունն ու մշակութային ժառանգությունը ներկայացնող լուսանկարների ցուցադրություն։
Նշենք, որ արցախցիները մի քանի անգամ արդեն ակցիա են իրականացրել COP17-ի շրջանակում։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը նաև հայտնել էր, որ համաժողովի ընթացքում իրենց մերժել են տաղավար տրամադրել։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19–30-ը։