https://arm.sputniknews.ru/20261029/ephum-dzerbakalutjunneri-gvortsvov-nvor-manramasner-en-hajtni-dardzel-zhvoghvovurd-108639490.html
ԵՊՀ–ում ձերբակալությունների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»
ԵՊՀ–ում ձերբակալությունների գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել. «Ժողովուրդ»
Sputnik Արմենիա
Ըստ թերթի՝ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։ 29.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-29T08:55+0400
2026-10-29T08:55+0400
2026-10-29T08:56+0400
երևանի պետական համալսարան (եպհ)
ձերբակալություն
կալանք
դասախոս
էդիկ մինասյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2318/00/23180074_0:84:1601:984_1920x0_80_0_0_d4f897b1b45de06154e8117d3441282f.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ԵՊՀ–ի երկու ամբիոնի վարիչների կալանքի գործով իրավապահներին դիմած անձինք քննությունը «ստանալու» ակնկալիքով գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր իշխանական աղբյուրներին:Նշենք՝ հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ ՀՀ–ում կաշառքի գործով 4 մարդ է ձերբակալվել, որոնցից երկուսը Երևանի պետական համալսարանի ամբիոնների վարիչներ են՝ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանը և պատմաբան, ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը։ Հոկտեմբերի 28-ին պարզվեց, որ Այվազյանը կալանավորվել է, իսկ Մինասյանի նկատմամբ տնային կալանք է ընտրվել: Նշվում է, որ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։ Ի դեպ, ենթադրյալ կաշառք տված անձանց ինքնության, գումարի չափի և փոխանցման կոնկրետ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ։Թերթի տեղեկություններով՝ իրավապահներն ինֆորմացիա ունեն նաև այլ բուհերի հետ կապված, և առաջիկայում այլ բուհերում ևս նման զարգացումներ են սպասվում։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/2318/00/23180074_88:0:1511:1067_1920x0_80_0_0_6e44e3148b61e652b03c4f25e34ace5f.jpg.webp
երևանի պետական համալսարան (եպհ), ձերբակալություն, կալանք, դասախոս, էդիկ մինասյան
երևանի պետական համալսարան (եպհ), ձերբակալություն, կալանք, դասախոս, էդիկ մինասյան
Ըստ թերթի՝ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։
ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ԵՊՀ–ի երկու ամբիոնի վարիչների կալանքի գործով իրավապահներին դիմած անձինք քննությունը «ստանալու» ակնկալիքով գումար են փոխանցել, սակայն քննությունից «կտրվել» են։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր իշխանական աղբյուրներին:
«Գործի ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ մյուս 2 ձերբակալվածը, ըստ նախնական տեղեկությունների, քննությունը դրական հանձնելու ակնկալիքով գումար փոխանցած անձինք են: Նրանք դիմել են իրավապահներին այն բանից հետո, երբ, ըստ իրենց ներկայացրած տեղեկությունների, գումարը փոխանցելուց հետո կտրվել են և չեն ստացել ակնկալվող գնահատականը»,- գրում է թերթը:
Նշվում է, որ դասախոսները բարեկամներ են՝ աներ-փեսա։
Ի դեպ, ենթադրյալ կաշառք տված անձանց ինքնության, գումարի չափի և փոխանցման կոնկրետ հանգամանքների վերաբերյալ պաշտոնական ամբողջական տեղեկատվություն դեռևս հրապարակված չէ։
Թերթի տեղեկություններով՝ իրավապահներն ինֆորմացիա ունեն նաև այլ բուհերի հետ կապված, և առաջիկայում այլ բուհերում ևս նման զարգացումներ են սպասվում։