2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի

«2027 թվականի հունվարի 1-ից Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը կընդլայնվի, և ավելի քան 350 հազար քաղաքացու համար ևս ծածկույթը հասանելի կդառնա»։

Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և մանրամասներ ներկայացրել։

Նա նշել է, որ այդ խմբերում ներառվելու են՝

1․ մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները,

2․ տաքսի ծառայություններում ներգրավված աշխատակից քաղաքացիները,

3․ փոխկապակցված անձանց հնարավորությունը (200-500 հազար դրամ ստացող քաղաքացին կարող է իր ընտանիքի մի անդամին ներառել համակարգում, իսկ եթե 500 հազար դրամից ավելի է, կարող է ընտանիքի 2 անդամի ներառել),

4․ քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող քաղաքացիները:

Ավանեսյանը նաև հայտնել է, որ մոտ 1 մլն 800 հազար մարդ արդեն իսկ օգտվում է Առողջապահության ապահովագրությունից:

ArmTimes.com

Leave a comment