Հայաստանում ՅՈւՆԵՍԿՕ–ի առաջին կենսոլորտային գոտին կարող է ստեղծվել 2028 թվականին

https://arm.sputniknews.ru/20261029/hajastanum-juneskoi-arajin-kensvolvortajin-gvotin-karvogh-e-steghtsvel-2028-tvakanin-108546121.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/1360/94/13609467_83:0:1416:1000_1920x0_80_0_0_82d60922a8e5f824ef842a9e2604fd78.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, յունեսկօ, արգելոց, վազգեն գալստյան

հայաստան, յունեսկօ, արգելոց, վազգեն գալստյան

Բաժանորդագրվել

Կենսոլորտային գոտին կընդգրկի «Դիլիջան» ազգային պարկը և հարակից մի շարք պահպանվող տարածքներ, ինչպես նաև մոտակա քաղաքներն ու գյուղերը։

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. 2028 թ-ին Հայաստանում կարող է ստեղծվել ՅՈւՆԵՍԿՕ-ի առաջին կենսոլորտային գոտին։ Երևանում COP17 համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային այս մասին հայտնեց հայկական «Soluton» խորհրդատվական ընկերության նախագծերի ղեկավար Վազգեն Գալստյանը։

Ընկերությունը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համար մշակում է «Դիլիջան» կենսոլորտային գոտու հայեցակարգը, որը կընդգրկի Ճամբարակի և Դիլիջանի տարածաշրջանները, ինչպես նաև Դիլիջանին հարակից Լոռու մարզի գյուղերը՝ Մարգահովիտը, Լերմոնտովոն և Ֆիոլետովոն։

Գոտու կազմում կընդգրկվեն «Դիլիջան» ազգային պարկի տարածքը, ինչպես նաև դրան հարակից բնության արգելավայրերը՝ «Մրտավարդ» (կովկասյան մրտավարդենու աճման բարձրլեռնային տարածք, որն անվանվել է բույսի հայկական անունով), «Գանձաքար», «Գետիկ» և «Մարգահովիտ» (որտեղ պահպանվում է Հայաստանի անտառային ֆաունան), ինչպես նաև Աղավնավանքի արգելավայրը, որտեղ գտնվում են Հայաստանի համար եզակի հատապտղային կարմրածառի ռելիկտային պուրակները։

«Նախագծի էությունը բնության պահպանությունն ու կայուն զարգացումը համատեղելն է։ «Դիլիջան» ազգային պարկն ունի կառավարման իր պլանը, համայնքները՝ իրենց աշխատանքային ծրագրերը։ Մենք ցանկանում ենք, որ դրանք փոխկապակցված լինեն», – պարզաբանեց Գալստյանը։

Կենսոլորտային գոտու կենտրոնական մասը կկազմեն «Դիլիջան» ազգային պարկը և մյուս պահպանվող տարածքները։ Դրանց շուրջը կլինի բուֆերային գոտին, իսկ դրանից դուրս՝ կայուն զարգացման գոտին, որը կներառի նաև բնակավայրերը։

Մարդու գործունեության և բնության միջև հավասարակշռությունը պահպանելու համար կներդրվի վերահսկողության նոր մեխանիզմ՝ կենսոլորտային գոտու վարչակազմ, ինչպես նաև առավել կարևոր հարցերի շուրջ հանրային լսումների ձևաչափ։

«Վարչակազմի դերը չի լինելու գործող սահմանափակումներին նորերը ավելացնելը։ Այն ավելի շուտ կառաջարկի պետական և համայնքային աջակցության միջոցներ՝ էկոլոգիապես կայուն բիզնեսի համար», – հավելեց Գալստյանը։

Կենսոլորտային գոտու կարգավիճակը դեռ որոշված չէ (կգործի պետություն-մասնավոր հատված գործընկերության սկզբունքով, թե կենթարկվի շրջակա միջավայրի նախարարությանը)։ Մեր զրուցակցի խոսքով՝ այդ որոշումները կընդունվեն կառավարության մակարդակով։

Հայեցակարգը նախատեսվում է մշակել մինչև 2027-ի սեպտեմբեր, հետո Հայաստանի կառավարությունը կկարողանա դիմել ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ կենսոլորտային գոտին կազմակերպության հովանու ներքո վերցնելու խնդրանքով։ Մասնագետի խոսքով՝ կազմակերպության հետ նման հարցերի քննարկումը տևում է 6-8 ամիս։

«ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից որպես կենսոլորտային տարածք ճանաչվելուց հետո այն կկարողանա օգտագործել կազմակերպության տարբերանշանը։ Տարածաշրջանում գործող բիզնեսը նույնպես կկարողանա ՅՈւՆԵՍԿՕ-ի տարբերանշանը տեղադրել իր արտադրանքի վրա, բայց էկոլոգիական կայունության պահանջներին համապատասխանելու պայմանով։ Իհարկե, դա նոր հնարավորություններ կստեղծի տեղական արտադրողների, ինչպես նաև զբոսաշրջության համար», – հավելեց Գալստյանը։

Նշված տարբերանշանների տեղադրման թույլտվությունը կտրամադրի կենսոլորտային գոտու վարչակազմը։ Այն նաև պարբերաբար կառավարությանը առաջարկություններ կներկայացնի այն մասին, թե ինչ խրախուսման միջոցներ կարելի է առաջարկել բիզնեսին և համայնքներին՝ էկոլոգիապես կայուն գործունեություն իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ կենսոլորտային տարածքները ստեղծվում են ՅՈւՆԵՍԿՕ-ի «Մարդը և կենսոլորտը» ծրագրի շրջանակում։ Ակնկալվում է, որ այստեղ կմշակվեն մարդու և բնության համակեցության օպտիմալ ձևերը։ Այսօր աշխարհում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հաստատված շուրջ 800 նման տարածք կա։

Leave a comment