Նախատեսում ենք հանդիպում Ծինփինի հետ և միջուկային զինաթափման շուրջ քննարկում․ Թրամփ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախատեսել է հանդիպում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ միջուկային զինաթափման շուրջ։

«Մենք արդեն նախատեսել ենք հանդիպում Սի Ծինփինի հետ։ Բացի այդ, նախատեսված է հանդիպում միջուկային զինաթափման շուրջ։ Որքան հասկանում եմ, դա շատ կարևոր, գուցե ամենակարևոր հանդիպումն է։ Մենք խոսում ենք տարբեր երկրների ապամիջուկայնացման մասին», — լրագրողներին ասել է նա Վաշինգտոնի մերձակայքում գտնվող Էնդրյուսի ռազմաբազայում՝ Տեխաս նահանգից վերադառնալուց հետո։

Leave a comment