Սպասվում են կարճատև անձրևներ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի (PAN.am)

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, նոյեբերի 1-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, հոկտեմբերի 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում հոկտեմբերի 28-ի ուշ երեկոյան, 29-30-ը, 31-ի գիշերը և առավոտյան ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հոկտեմբերի 28-ին մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +21-23 աստիճանի, երեկոյան՝ +14-16 աստիճանի:

Leave a comment