Քննարկվել է Երևանի և Լիոնի միջև հարաբերությունների հետագա զարգացումը

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը հայտնում է.

«Երևանի քաղաքապետարանում հյուրընկալեցի Լիոնի քաղաքապետի տեղակալ Սոֆիա Պոպոֆֆի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում քննարկեցինք COP17 համաժողովի շրջանակում համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով նաև Երևանի և Լիոնի միջև հարաբերությունների հետագա զարգացմանը։

Կարևորեցինք մեր երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը, փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները։

Վստահ եմ, որ նման հանդիպումները կնպաստեն Երևանի և Լիոնի միջև համագործակցության ամրապնդմանն ու նոր ծրագրերի իրականացմանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment