Մինչ իշխանավորները ցուցադրական թեթևամտությամբ են արձագանքում ռուսական գազի՝ հնարավոր 69 տոկոս թանկացման լուրերին, շարքային քաղաքացին ստիպված է կատարել պարզ, գուցե կոպիտ, բայց դաժան հաշվարկ։ Եթե այսօր տան կապույտ վառելիքի համար վճարում եք, դիցուք, 10000 դրամ, ապա մոտ ապագայում ստիպված եք լինելու արդեն վճարել 16900 դրամ։
Դեռևս աշնան սկզբին Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հստակ հայտարարել էր, որ գազի հնարավոր թանկացումը կարող է հանգեցնել ապոկալիպտիկ հետևանքների, և որ պահանջելու է կառավարությունից ոչ ստանդարտ ու բավականին կոշտ քայլեր։
Գործադիր իշխանության ղեկավարն ու նրա քաղաքական թիմը շարունակում են ձևացնել, թե զարմանում են, թե ինչպես կարող է ԵԱՏՄ-ն իրենց պես «անվերապահորեն ազնիվ ու պարկեշտ» գործընկերոջ հետ խոսել վերջնագրերի լեզվով։ Մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների ստորագրությամբ հրապարակված զեկույցներում բաց տեքստով արձանագրված է, որ Երևանի՝ դեպի Եվրամիություն ձգտելու և միաժամանակ ԵԱՏՄ արտոնություններից օգտվելու քաղաքականությունը գնահատվում է որպես երկակի և անբարեխիղճ խաղ։
Թվերն ու հաշվարկները, սակայն, անողոք են. ԵԱՏՄ շրջանակներում արդեն կազմվել են հնարավոր սցենարները։ Միությունից դուրս մնալու կամ հարաբերությունների վատթարացման դեպքում, գազի թանկացումից զատ, Հայաստանին սպառնում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 16 % նվազում, ապրանքների և ծառայությունների արտահանման 42 % ու ներմուծման 27 % կտրուկ անկում, ինչպես նաև առնվազն 15 %-անոց գնաճ։
Եթե այս կանխատեսումների նույնիսկ չնչին մասն իրականանա, երկրի տնտեսությունը կհայտնվի փլուզման եզրին։ Եվ սա այն պարագայում, երբ ներկայիս իշխանության կառավարման 8 տարվա ընթացքում Հայաստանի տնտեսական կախվածությունը ԵԱՏՄ-ից ոչ թե նվազել է, այլ ավելացել է ուղիղ 5 անգամ։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: