Միջմշակութային երկխոսության 7-րդ համաշխարհային ֆորումի բացման ժամանակ թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբր չէին ցանկանում հավերժական պատերազմ ՀՀ-ի հետ, և մտադիր էլ չէին վրեժ լուծել, դրա համար նախաձեռնեցին խաղաղության համաձայնագիրը։
«Մենք ամբողջությամբ վերականգնել ենք մեր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Դրանից հետո մենք Հայաստանին խաղաղություն առաջարկեցինք, և սա նույնպես աննախադեպ դեպք է:
Պատերազմների պատմության մեջ մենք չենք գտնի մի օրինակ, երբ երկրները խաղաղության հասնեին վերջին արյունալի բախումից երկու տարի անց: Անցյալ տարվա ամռանը խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվեց:
Հենց մենք նախաձեռնեցինք Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը, քանի որ չէինք ցանկանում հավերժական պատերազմ և մտադիր չէինք վրեժ լուծել», – նշել է նա։