https://arm.sputniknews.ru/20261016/lvoghavazanum-erekhanery-vatacel-en-inch-en-pataskhanum-nakhkin-multi-uelnesic-108227783.html
Լողավազանում երեխաները վատացե՞լ են. ինչ են պատասխանում նախկին «Մուլտի ուելնես»–ից
Լողավազանում երեխաները վատացե՞լ են. ինչ են պատասխանում նախկին «Մուլտի ուելնես»–ից
Sputnik Արմենիա
Շտապօգնություն կանչել են հենց համալիրի աշխատակիցները։ 16.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-16T20:08+0400
2026-10-16T20:08+0400
2026-10-16T20:11+0400
«մուլտի վելնես» մարզական համալիր
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/06/104241636_0:0:960:540_1920x0_80_0_0_610b19c7ac6f38916e7108c67e32fb56.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլոր չափից ավելի արտահոսք է եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հենց համալիրից։ Նշենք, որ մինչ այդ makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել, և երեխաներ են վատացել։ «Լողավազանում քլորի չափաբաժնի մի փոքր ավելի արտահոսք է եղել։ Մենք ապահովության համար շտապօգնություն ենք կանչել, բայց դրա կարիքը չի էլ եղել»,– նշեցին համալիրից։Հարցին` արդյոք երեխաներ են վատացել քլորի մեծ չափաբաժնի պատճառով, համալիրից վստահեցրին` այդպիսի բան չի եղել։ Երևանի քաղաքապետարանից էլ խոստացան քիչ անց ինֆորմացիա տրամադրել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/06/104241636_107:0:827:540_1920x0_80_0_0_dcc2cb8793c9566049d9a14791e8fede.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«մուլտի վելնես» մարզական համալիր
«մուլտի վելնես» մարզական համալիր
20:08 16.10.2026 (Թարմացված է: 20:11 16.10.2026)
Բաժանորդագրվել
Շտապօգնություն կանչել են հենց համալիրի աշխատակիցները։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլոր չափից ավելի արտահոսք է եղել։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին հենց համալիրից։
Նշենք, որ մինչ այդ makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել, և երեխաներ են վատացել։
«Լողավազանում քլորի չափաբաժնի մի փոքր ավելի արտահոսք է եղել։ Մենք ապահովության համար շտապօգնություն ենք կանչել, բայց դրա կարիքը չի էլ եղել»,– նշեցին համալիրից։
Հարցին` արդյոք երեխաներ են վատացել քլորի մեծ չափաբաժնի պատճառով, համալիրից վստահեցրին` այդպիսի բան չի եղել։
Երևանի քաղաքապետարանից էլ խոստացան քիչ անց ինֆորմացիա տրամադրել։