Լողավազանում երեխաները վատացե՞լ են. ինչ են պատասխանում նախկին «Մուլտի ուելնես»–ից

Բաժանորդագրվել

Շտապօգնություն կանչել են հենց համալիրի աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. «Երևան ուելնես» (նախկին «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրում լողավազանում քլոր չափից ավելի արտահոսք է եղել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին հենց համալիրից։

Նշենք, որ մինչ այդ makaryan.news-ը գրել էր, որ շտապօգնության մեքենա է ժամանել ու, ըստ ներսում տարածված խոսակցությունների, լողավազանում ջրի մեջ քլորի չափաբաժինը մեծ է եղել, և երեխաներ են վատացել։

«Լողավազանում քլորի չափաբաժնի մի փոքր ավելի արտահոսք է եղել։ Մենք ապահովության համար շտապօգնություն ենք կանչել, բայց դրա կարիքը չի էլ եղել»,– նշեցին համալիրից։

Հարցին` արդյոք երեխաներ են վատացել քլորի մեծ չափաբաժնի պատճառով, համալիրից վստահեցրին` այդպիսի բան չի եղել։

Երևանի քաղաքապետարանից էլ խոստացան քիչ անց ինֆորմացիա տրամադրել։

Leave a comment