Գուտերեշը «Երևանյան հռչակագիրն» անվանել է բեկումնային կետ ամբողջ մոլորակի համար

ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը «Երկրի վրա կյանքի պահպանման Երևանյան հռչակագիրն» անվանել է բեկումնային կետ ամբողջ մոլորակի համար։

«Ողջունում եմ Երևանյան հռչակագիրը, որն այսօր բեկումնային կետ է դառնում ամբողջ մոլորակի համար և նպաստում կենսաբազմազանության զարգացմանը պետական բոլոր որոշումներում՝ քաղաքականությանը, բյուջեին, թե կարգավորումներին կվերաբերեն դրանք», – հայտարարել է Գուտերեշը Երևանում անցկացվող COP17-ի Առաջնորդների գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ։

Նրա խոսքով՝ իրենք միտված են աջակցելու այդ գործողություններին՝ ապահովելով դրանց ինտեգրումը Ռիոյի երեք կոնվենցիաների շրջանակում։

«Երևանյան հռչակագրի» մասին

«Երկրի վրա կյանքի պահպանման Երևանյան հռչակագիրը» բնության և կենսաբազմազանության պահպանությանն ուղղված քաղաքական հայտարարություն է, որի ընդունումը նախատեսվել է Երևանում անցկացվող COP17 համաժողովի ընթացքում։ Այն նպատակ ունի վերահաստատել համաշխարհային կենսաբազմազանության նպատակներին հասնելու՝ պետությունների քաղաքական հանձնառությունը։

Նովոստի-Արմենիա

Leave a comment