«ՔՊ-ի թեւերը կտրելը մեր մոտեցումն է, Ստեփանավանը մեր առաջին փորձն է, խաղը դեռ առջեւում է»․ Նարեկ Կարապետյան

«ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ ՔՊ-ի թեւերը կտրելը դա մեր մոտեցումն է տարբեր տեղերում։ Ստեփանավանը մեր առաջին փորձն է։ Դրանից հետո մենք ունենք Հայաստանի ամենամեծ համայնքները։ Խաղը դեռ առջեւում է, պայքարը դեռ առջեւում է, մենք պետք է կարողանանք ինստիտուցիոնալ փորձ ձեռք բերել, որպեսզի ճիշտ աշխատանք կատարենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նշենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում կայանալիք ՏԻՄ ընտրություններին: Կուսակցության ցուցակը կգլխավորի Արսեն Գեւորգյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նարեկ Կարապետյանը ներկայացրեց նաեւ, թե ինչ աշխատանք է իրականացնում «Ուժեղ Հայաստան»-ը հանրապետության տարբեր համայնքներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment