https://arm.sputniknews.ru/20261014/zvartnvoci-maqsatany-hapshtakel-en-i-pah-tvats-30-000-dvolary-zlm-108111586.html
«Զվարթնոցի» մաքսատանը հափշտակել են ի պահ տված 30 000 դոլարը. ԶԼՄ
«Զվարթնոցի» մաքսատանը հափշտակել են ի պահ տված 30 000 դոլարը. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30.000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային… 14.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-14T17:14+0400
2026-10-14T17:14+0400
2026-10-14T17:14+0400
հայաստան
«զվարթնոց» օդանավակայան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1693/47/16934754_0:85:1600:985_1920x0_80_0_0_186f43405ea5c957341cc45ccc4b91a1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. «Զվարթնոցի» մաքսատանը հափշտակել են 30.000 դոլար ի պահ տված գումարը։ Այդ մասին տեղեկացնում է MakaryanNews–ը։Տելեգրամյան ալիքի տեղեկություններով` մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30 000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային ծառայողներին, որպեսզի վերադառնալիս հետ վերցնի իր փողը:«Մոտ մեկ շաբաթ առաջ «Զվարթնոց» մաքսատան նորանշանակ պետ Հայկ Մելքոնյանը ստուգել է ու պարզել, որ իրենց մոտ ի պահ թողնված 30 000 դոլարը կեղծ է` դոլարների կապոցների դիմացի ու հետևի 100 դոլարանոցները իրական են եղել, իսկ մնացածը` կեղծ: Այսինքն` ինչ-որ մեկը հափշտակել է իրական դոլարներն ու տեղը կեղծ թղթադրամներ դրել»,– գրել է MakaryanNews–ը:Տելեգրամյան ալիքն այս տեղեկությունը ճշտել է մաքսային ծառայության հետ ուղիղ առնչություն ունեցող երեք տարբեր աղբյուրից, երեքն էլ հաստատել են, որ այդպիսի դեպք իսկապես եղել է: ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով փոխադրումների վարչության պետ Հայկ Մելքոնյանը (հենց նա է բացահայտել դեպքը) ոչ թե հերքել կամ հաստատել է տեղեկությունը, այլ հորդորել է դիմել ՊԵԿ լրատվական ծառայության որոշելու` այդ տեղեկությունը հրապարակման ենթակա է, թե ոչ:Մելքոնյանը նաև ասել է` չի հիշում, թե կոնկրետ որ դեպքի մասին է, քանի որ հաճախակի են այդպիսի դեպքեր լինում իրենց մոտ:ՊԵԿ լրատվականից MakaryanNews–ին խոստացել են ճշտել լուրը և պատասխանել:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1693/47/16934754_89:0:1513:1068_1920x0_80_0_0_d98402ab5366834d043786b2d47c1b03.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան
հայաստան, «զվարթնոց» օդանավակայան
Բաժանորդագրվել
Մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30.000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային ծառայողներին:
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի — Sputnik. «Զվարթնոցի» մաքսատանը հափշտակել են 30.000 դոլար ի պահ տված գումարը։ Այդ մասին տեղեկացնում է
MakaryanNews–ը։
Տելեգրամյան ալիքի տեղեկություններով` մոտ մեկ տարի առաջ Երևան ժամանած քաղաքացու մոտ հայտարարագրման ենթակա 30 000 դոլար գումար է հայտնաբերվել, որը քաղաքացին ստիպված է եղել ի պահ հանձնել մաքսային ծառայողներին, որպեսզի վերադառնալիս հետ վերցնի իր փողը:
«Մոտ մեկ շաբաթ առաջ «Զվարթնոց» մաքսատան նորանշանակ պետ Հայկ Մելքոնյանը ստուգել է ու պարզել, որ իրենց մոտ ի պահ թողնված 30 000 դոլարը կեղծ է` դոլարների կապոցների դիմացի ու հետևի 100 դոլարանոցները իրական են եղել, իսկ մնացածը` կեղծ: Այսինքն` ինչ-որ մեկը հափշտակել է իրական դոլարներն ու տեղը կեղծ թղթադրամներ դրել»,– գրել է MakaryanNews–ը:
Տելեգրամյան ալիքն այս տեղեկությունը ճշտել է մաքսային ծառայության հետ ուղիղ առնչություն ունեցող երեք տարբեր աղբյուրից, երեքն էլ հաստատել են, որ այդպիսի դեպք իսկապես եղել է: ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով փոխադրումների վարչության պետ Հայկ Մելքոնյանը (հենց նա է բացահայտել դեպքը) ոչ թե հերքել կամ հաստատել է տեղեկությունը, այլ հորդորել է դիմել ՊԵԿ լրատվական ծառայության որոշելու` այդ տեղեկությունը հրապարակման ենթակա է, թե ոչ:
Մելքոնյանը նաև ասել է` չի հիշում, թե կոնկրետ որ դեպքի մասին է, քանի որ հաճախակի են այդպիսի դեպքեր լինում իրենց մոտ:
ՊԵԿ լրատվականից MakaryanNews–ին խոստացել են ճշտել լուրը և պատասխանել: