ՀՀ քաղաքացիական ավիացիայի պաշտոնական ՖԲ էջից տեղեկանում ենք.
COP17 համաժողովի անցկացման ընթացքում թռիչքների անվտանգության ապահովման, օդային տարածքի պահպանության և միջոցառման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։
Նշված սահմանափակման շրջանակներում արգելվում է բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի (դրոնների) շահագործումը՝ անկախ դրանց տեսակից, նշանակությունից և օգտագործման նպատակից։
Սահմանված պահանջների պահպանումը պարտադիր է բոլոր անօդաչու թռչող սարքեր շահագործողների համար
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)