ՌԴ ԱԳՆ. Եվրոպան կարող է Կիևին դրդել Ռուսաստանի և ԱՄՆ-ի գործարքի դեմ գործողությունների

Եվրոպական երկրները կարող են Կիևին դրդել սադրանքների, որպեսզի խանգարեն Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածություններին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Հոկտեմբերի 9-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով։ Հեռախոսազրույցից հետո Կրեմլը հայտնեց, որ Ռուսաստանը հաստատել է ամերիկյան և համաշխարհային շուկաներ նավթ և նավթամթերք մատակարարելու պատրաստակամությունը։ Պուտինը վստահություն է հայտնել, որ մատակարարումները դրական ազդեցություն կունենան ամբողջ համաշխարհային տնտեսության վրա։ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն շատ ուրախ է ՌԴ–ից դիզվառելիք ստանալու համար և ունի դրա կարիքը։

«Եվրոպացիները Կիևին կարող են դրդել ուղիղ խախտումների կամ որևէ սադրիչ քայլերի, որոնք կխանգարեին այս գործարքին,», – «Իզվեստիա» թերթին ասել է Միրոշնիկը։

Ինչպես նշել է դիվանագետը, դիզելային վառելիքի վերաբերյալ պայմանավորվածությունը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև նոր ուղիղ շփման առաջին գործնական արդյունքն է։

Միրոշնիկն ընդգծել է` Ռուսաստանը շահագրգռված է ԱՄՆ–ի հետ տնտեսական կապերի զարգացմամբ։

«Սա լուրջ քայլ է, որը թույլ է տալիս խոսել այն մասին, որ այս ուղղությունը կարող է զարգանալ նաև այլ թեմաների շուրջ և ուկրաինական հակամարտությունը որպես հիմնական խոչընդոտ կարող է չլինել ռուս-ամերիկյան հարաբերությունների զարգացման հարցում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը։

Հիշեցնենք`ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող էր բազմիցս լուծել ուկրաինական հակամարտությունը, սակայն չի արդել դա։ Ուստի, նրա խոսքով, Ուկրաինային նոր առաջնորդ է պետք, որը կկարողանա պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Թրամփը կարծում է, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի Ուկրաինայում։

Sputnik Արմենիա

Leave a comment