57-ամյա տղամարդը ճնշմամբ հարաբերություն է ունեցել մի կնոջ հետ․ Shamshyan

Հոկտեմբերի 5-ին արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ մարզերից  մեկում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության մարզային վարչություն է դիմել այդ մարզի բնակիչ 42-ամյա Տ․ Ա․-ն և հայտնել, որ 2023 թվականի հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին իր ծանոթը՝ տվյալ մարզի բնակիչ 57-ամյա Կ․ Մ․-ն,քաղաքի շենքերից մեկի բակից ֆիզիկական բռնություն գործադրելով առևանգել է իրեն, «Lexus» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել քաղաքի շենքերից մեկին կից առանձնատուն, որտեղ, ֆիզիկական բռնություն գործադրելով, ատրճանակի սպառնալիքով և հագուստը պատռելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է նաև, որ ավելի ուշ՝ ևս 2 անգամ՝ 2024 թվականի գարնանը և 2026 թվականի փետրվարին, Կ․ Մ․-ն, օգտվելով իր՝ տանը մենակ գտնվելու հանգամանքից, իբր նախկինում տեղի ունեցած սեռական հարաբերության տեսաձայնագրությունը հրապարակելու սպառնալիքով և ֆիզիկական բռնություն գործադրելով՝ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ կինը քրեական ոստիկաններին հայտնել է, որ նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ Կ․ Մ․-ն սպառնացել է այդ դեպքում ևս հրապարակել տեսաձայնագրությունը։ Իսկ երբ վերջին շրջանում ամուսնու մոտ վերոգրյալի վերաբերյալ կասկածներ են առաջացել, որոշել է դիմել ոստիկանություն։

Դեպքի փաստով տվյալ մարզային քրեական ոստիկանության վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի տվյալ մարզային քննչական վարչություն։

Leave a comment