ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով․ լուսանկարներ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով՝ վթարավերականգնողական աշխատանքների արդյունավետությունն ու օպերատիվությունը բարձրացնելու նպատակով։

Նախատեսված 25 նոր «Pickup» տեսակի մեքենաները և 3 ավտոաշտարակներն արդեն կտրամադրվեն մարզային մասնաճյուղերին։ Առաջիկայում ավտոպարկը կհամալրվի ևս 3 ավտոաշտարակներով և 3 մանիպուլյատորներով։

Նոր տրանսպորտային միջոցներն ու մասնագիտացված տեխնիկան կծառայեն բացառապես վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնող խմբերին։

Leave a comment