«Մենք նորմալ համագործակցում ենք եվրոպական երկրների հետ։ Քանի որ Փաշինյանի վարած քաղաքականությունը տանում է ՀՀ-ի կործանմանը, ցանկացած մարդ, կազմակերպություն, երկիր, որոնք աջակցում են Փաշինյանին, ուրեմն աջակցում են մեր երկրի կործանմանը։ Իրենք պետք է աջակցեն Հայաստանին և հայ ժողովրդին։ Փաշինյանը չարիք է այս ժողովրդի գլխին»,- փաստմանը՝ հավաքական Արևմուտքը կոնսենսուս ունի Փաշինյանի իշխանության շուրջ, իր գործով դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ընդդիմության հաջողության հեռանկարը, եթե Արևմուտքի աջակցությունը չունենա, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Մենք Արևմուտքի աջակցությունը հիմա էլ ունենք և ավելի շատ կունենանք, քանի որ Արևմուտքին ձեռնտու չէ թրքացած Հայաստանը»։
Հարցին՝ այն, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի հաշիվների վրա կալանք է դրված, սա քաղաքական հետապնդո՞ւմ է, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Իհարկե, իրենք արդեն Էդգար Ղազարյանի վախերի մեջ են, դրա համար ամեն ինչ անում են, որ նա իր տաղանդները չցուցաբերի»։
Լրագրողները հիշեցրին՝ տեսանք, որ բախում եղավ ԱԺ-ում, https://www.aravot.am/2026/10/06/1584610/ իրար ծեծեցին, Սամվել Կարապետյանն ի պատասխան ասաց․ «Ոչ մեկի չեն ծեծել, հավասար մարտեր էին։ Քանի այս իշխանությունը գոյություն ունի, միշտ էլ այդպիսի բաներ լինելու են։ Մեր ուժը հակված է կառուցողական աշխատանքի։ Իրենք ամեն օր սադրում են, նույնիսկ ամենահանգիստ մարդուն հունից հանեցին»։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: