https://arm.sputniknews.ru/20261129/bengazii-navahangstin-ukrainaji-zui-harvatsi-pattsharvov-libian-bvoghvoqel-e-mak-in-109890608.html
Բենգազիի նավահանգստին Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի պատճառով Լիբիան բողոքել է ՄԱԿ-ին
Բենգազիի նավահանգստին Ուկրաինայի ԶՈւ–ի հարվածի պատճառով Լիբիան բողոքել է ՄԱԿ-ին
Sputnik Արմենիա
Լիբիայի կառավարությունը խստորեն դատապարտել է Բենգազիի նավահանգստին հասցված հարվածները։ 29.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-29T13:00+0400
2026-11-29T13:00+0400
2026-11-29T13:00+0400
վլադիմիր զելենսկի
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անվտանգության խորհուրդ
բողոք
նավ
նավահանգիստ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1162/66/11626675_0:0:3073:1728_1920x0_80_0_0_04fafeee1bb359ca0d541750c7c9a0e4.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Լիբիան բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բենգազիի նավահանգստին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է կառավարության արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Հադի ալ-Խուվեյջը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։Նոյեմբերի 23-ին Լիբիայի նախագահական խորհրդի անդամ Մուսա ալ-Կունին Բենգազիի նավահանգստին հասցված հարվածները որակել էր անթույլատրելի՝ հայտարարելով, որ դրանց պատասխանատվությունը պետք է կրի Կիևը։ Նավահանգստի վրա հարձակումներին Կիևի մասնակցության մասին տեղեկությունների կապակցությամբ Լիբիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից պաշտոնական բացատրություն էր պահանջել։Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Բենգազիում տեղի ունեցած հարձակումը (որի հետևանքով զոհվել է Լիբիայի ռազմածովային ուժերի երկու զինծառայող), պնդել էր, որ միջազգային ջրերում կամ այլ երկրների ենթակառուցվածքների մերձակայքում գործողություններ իրականացնելիս ուկրաինացի դիվանագետները համագործակցում են այլ պետությունների ներկայացուցիչների հետ։Նոյեմբերի 27-ին Զելենսկին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ զրույցի ընթացքում հերքել էր սեփական հայտարարությունը և խոստովանել, որ լիբիական Բենգազիի նավահանգստին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածը համաձայնեցված չի եղել Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների հետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/1162/66/11626675_119:0:2850:2048_1920x0_80_0_0_9f5460f2d9bdf69a3de07977f86abe94.jpg.webp
վլադիմիր զելենսկի, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, բողոք, նավ, նավահանգիստ
վլադիմիր զելենսկի, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անվտանգության խորհուրդ, բողոք, նավ, նավահանգիստ
Լիբիայի կառավարությունը խստորեն դատապարտել է Բենգազիի նավահանգստին հասցված հարվածները։
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Լիբիան բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ Բենգազիի նավահանգստին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է կառավարության արտաքին գործերի նախարար Աբդ ալ-Հադի ալ-Խուվեյջը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Նոյեմբերի 23-ին Լիբիայի նախագահական խորհրդի անդամ Մուսա ալ-Կունին Բենգազիի նավահանգստին հասցված հարվածները որակել էր անթույլատրելի՝ հայտարարելով, որ դրանց պատասխանատվությունը պետք է կրի Կիևը։ Նավահանգստի վրա հարձակումներին Կիևի մասնակցության մասին տեղեկությունների կապակցությամբ Լիբիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից պաշտոնական բացատրություն էր պահանջել։
«Լիբիայի կառավարությունը խստորեն դատապարտում է Բենգազիի նավահանգստին հասցված հարվածները, որոնց հետևանքները միայն ազգային ինքնիշխանության խախտումը և ծովային անվտանգության սպառնալիքը չեն. հարձակման հետևանքով զոհվել են լիբիացիներ, կան տուժածներ։ Վարչապետ Ուսամա Համադը պաշտոնական բողոք է հղել ՄԱԿ-ին և ԱԽ-ին»,– հայտնել է նախարարը։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Բենգազիում տեղի ունեցած հարձակումը (որի հետևանքով զոհվել է Լիբիայի ռազմածովային ուժերի երկու զինծառայող), պնդել էր, որ միջազգային ջրերում կամ այլ երկրների ենթակառուցվածքների մերձակայքում գործողություններ իրականացնելիս ուկրաինացի դիվանագետները համագործակցում են այլ պետությունների ներկայացուցիչների հետ։
Նոյեմբերի 27-ին Զելենսկին Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ զրույցի ընթացքում հերքել էր սեփական հայտարարությունը և խոստովանել, որ լիբիական Բենգազիի նավահանգստին Ուկրաինայի զինված ուժերի հասցրած հարվածը համաձայնեցված չի եղել Ուկրաինայի արևմտյան դաշնակիցների հետ։