Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՊՀ երկրները միաձայն հանդես են գալիս միջազգային իրավունքի սկզբունքների և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա հիմնված արդարացի, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին. այս մասին ԱՊՀ ղեկավարների նեղ կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Գոհունակությամբ նշում եմ, որ Համագործակցության երկրները միաձայն հանդես են գալիս միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչված սկզբունքների և ՄԱԿ-ի կենտրոնական դերի վրա հիմնված արդարացի, բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման օգտին»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։