Քաղաքականություն
09.10.2026 | 15:02
Հաստատվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմը։
Հանձնաժողովի պաշտոնական անվանումն է՝ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու մի շարք հոգևորականների գործունեության արդյունքում եկեղեցում առաջացած ճգնաժամի և դրա արդյունքում հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելության չկատարման խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով»։
Հանձնաժողովի նախագահ է նշանակվել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։
Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանը, Տարոն Չախոյանը, Արփինե Դավոյանը, Ալխաս Ղազարյանը, Ծովինար Վարդանյանը և Գոռ Արշակյանը։
Կարգադրությունը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ հոկտեմբերի 8-ին։
Հիշեցնենք՝ ընդդիմադիր 2 խմբակցություններն ավելի վաղ հրաժարվել է այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել։
Եվգենյա Համբարձումյան