«Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, մտնում են մարդու տուն, գնդակահարում, ավազակային հարձակում անում, ի՞նչ է՝ փշալարեր քաշենք Մաշտոցի պողոտայով, ռազմական դրությո՞ւն, թե՞ արտակարգ դրություն հայտարարենք»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանի հարցին ի պատասխան վրադովված ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Անդրադառնալով Շաքիում տեղի ունեցածին, երբ ադրբեջանցի զինծառայողը հատել էր ՀՀ սահմանը և մտել Շաքիի բնակչի տուն, կրակել կնոջ ոտքին, ասաց․ «Ինչի՞ է ուրիշ, որ ադրբեջանցի է, դրանով ուրի՞շ է։ Բա էդ եմ ասում՝ կրիմինալը կրիմինալ է, կապ չունի՝ հայ է, թուրք է, վրացի է, թե՞ ռուս։ Ի միջիայլոց ՀՀ-ից էլ գնում են ուրիշ տեղ»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: