Փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է.
«Արթուր Դանիելյանի մեղադրանքը լրացվեց։ ՀՀ քրեական օրենսգրքի 297 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետին (խուլիգանություն) ավելացվեցին մի քանի դրվագ (բոլորը ՖԲ գրառումներ), ինչպես նաև ավելացվեց 490 հոդվածի 2-րդ մասը՝ ՖԲ գրառմամբ ԱԱԾ-ին արատավորելու համար։
Արթուր Դանիելյանը տեղափոխվում է Երևանի քրեական դատարանի Աջափնյակ նստավայր, նիստի ժամը և դատավորը առայժմ հայտնի չեն»։
Լուսանկարը՝ Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)