Թուրքմենստանում Պուտինի և Ալիևի հետ շփումներ կլինեն. Փաշինյան

Բաժանորդագրվել

Փաշինյանը նշեց` պաշտոնական հանդիպում նախատեսված չէ։

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենստանում շփումներ կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նա այդ մասին ասաց կառավարության նիստից հետո` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Ձևաչափն այնպիսին է, որ շփումներ կլինեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հանդիպում նախատեսված չէ, սակայն նախկինում էլ եղել է, որ տեղում պայմանավորվել են, խոսել են, երբ արձանագրել են փոխադարձ կամ կոնկրետ ինչ-որ հարցի քննարկման անհրաժեշտությունը»,- ասաց Փաշինյանը։

Leave a comment