ԱԹՍ–ների գիշերային հարձակումը Մոսկվայի մարզի վրա. կա 1 զոհ, 6 վիրավոր

https://arm.sputniknews.ru/20261006/atsneri-gisherajin-hardzakumy-mvoskvaji-marzi-vra-ka-1-zvoh-6-viravvor-107722745.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/07/17/104951486_435:0:3166:2048_1920x0_80_0_0_afa73b37956728920fa920448bb9579a.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան

անօդաչու թռչող սարք (աթս), անօդաչու, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, ուկրաինա, ռուսաստան

Բաժանորդագրվել

ՀՕՊ ուժերով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով Մոսկվայի մարզի տարածքում ոչնչացվել և ճնշվել է 185 ԱԹՍ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Գիշերը Մոսկվայի մարզը ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման. կա 1 զոհ, 6 տուժած։ Այս մասին հայտնել է Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը։

«Պոկրովսկոեում բեկորային վնասվածքներով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։ Իստրայում հոսպիտալացվել է Յադրոմինոյի և Գորկիի երկու բնակիչ, նրանցից մեկին վիրահատություն է սպասվում։ Մոսկվայի մարզի Դոմոդեդովոյի շրջանի Լյախովո գյուղում բժիշկների օգնությունն է պահանջվել 3 հոգու։ Զննումից և օգնություն ցուցաբերելուց հետո նրանք հրաժարվել են հոսպիտալացումից… Ցավոք, կա զոհ», — գրել է նա «Մաքս» հարթակի իր ալիքում։

Մարզի ղեկավարը հավելել է, որ ՀՕՊ ուժերով և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով Մոսկվայի մարզի տարածքում ոչնչացվել և ճնշվել է 185 ԱԹՍ։

«Իստրայում վնասվել է 10 մասնավոր տուն, ինչպես նաև տնտեսական շինություններ և 2ավտոմեքենա։ Վոլոկոլամսկի շրջանի Պոկրովսկոե գյուղում վնասվել են տան ճակատային մասն ու ապակեպատումը»,–գրել է Վորոբյովը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment