Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհները ՌԴ շրջանների վրա, կան տուժածներ․ ինչ է հայտնի այս պահին

https://arm.sputniknews.ru/20261005/ukrainakan-ats-neri-grvohnery-rd-shrjanneri-vra-kan-tuzhatsner-inch-e-hajtni-ajs-pahin-107720837.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/1d/91811639_0:194:960:914_1920x0_80_0_0_1f06cf39b184fb2a38df7027c8f1612b.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի ՀՕՊ ուժերն օրվա ընթացքում խոցել են ավելի քան 340 ուկրաինական ԱԹՍ։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինսկի և Ռակիտյանսկի շրջաններում երեք մարդ է տուժել, այս մասին հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։

«Շեբեկինո քաղաքում դրոնը պայթել է ավտոկայանատեղիում։ Կրծքավանդակի և նստատեղի շրջանում բեկորային վնասվածքներ ստացած տղամարդուն օգնություն է ցուցաբերվել Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։ Նա դուրս է գրվել ամբուլատոր բուժման»,-ասված է օպերատիվ շտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Շտաբում հավելել են, որ Ռակիտնոյե ավանի շրջանում FPV-դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա։ Բեկորային վնասվածքներով երկու տղամարդ դիմել են տեղի հիվանդանոց, բուժումը շարունակելու համար նրանք կտեղափոխվեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։

Բացի այդ, Կուրսկում հինգ մարդ է տուժել էլեկտրաբուսի վրա ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով։ Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնի հաղորդմամբ՝ տուժածների թվում 13-ամյա դեռահաս կա։

Նա հստակեցրել է, որ տուժածներին տեղափոխել են Կուրսկի մարզային հիվանդանոց։

Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ ՀՕՊ ուժերն օրվա ընթացքում խոցել են ավելի քան 340 ուկրաինական ԱԹՍ։

«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 343 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրատարածքի օդում»,- ասված է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ տարածքը։

Leave a comment