Հեռու չէ այն օրը, երբ արցախյան պատերազմում հաղթանակի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանի մասնակցության առիթով գործ կհարուցեն. Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքում գրում է.

Սերժ Սարգսյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ օտարված օբյեկտի գործով քրգործ է հարուցվել:

2004 թվականին տեղի ունեցած օտարման գործընթացում դատախազը «առերևույթ հանցանքի հատկանիշներ է հայտնաբերել» ու ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտե։

Դատաիրավական համակարգին իջեցված քաղաքական հանձնարարությունների ֆոնին հերթով քրեական գործեր են հարուցվում:

Այսպես որ շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ արցախյան առաջին պատերազմում հաղթանակի առնչությամբ էլ Սերժ Սարգսյանի մասնակցության ու որոշումների առիթով «առերևույթ հանցանքի հատկանիշներ» կհայտնաբերվեն, գործ կհարուցեն:

Սկզբունքորեն հա՛մ գործող կառավարիչը գոհ կլինի, հա՛մ Ալիևը:

Leave a comment