https://arm.sputniknews.ru/20261005/ukrainakan-ats-neri-grvohnery-rd-shrjanneri-vra-kan-tuzhatsner-inch-e-hajtni-ajs-pahin-107720837.html
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհները ՌԴ շրջանների վրա, կան տուժածներ․ ինչ է հայտնի այս պահին
Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհները ՌԴ շրջանների վրա, կան տուժածներ․ ինչ է հայտնի այս պահին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի ՀՕՊ ուժերն օրվա ընթացքում խոցել են ավելի քան 340 ուկրաինական ԱԹՍ։ 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T22:26+0400
2026-10-05T22:26+0400
2026-10-05T22:47+0400
ուկրաինա
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/1d/91811639_0:284:960:824_1920x0_80_0_0_ce00046a1c9d50799dde223c751d058c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինսկի և Ռակիտյանսկի շրջաններում երեք մարդ է տուժել, այս մասին հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։«Շեբեկինո քաղաքում դրոնը պայթել է ավտոկայանատեղիում։ Կրծքավանդակի և նստատեղի շրջանում բեկորային վնասվածքներ ստացած տղամարդուն օգնություն է ցուցաբերվել Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։ Նա դուրս է գրվել ամբուլատոր բուժման»,-ասված է օպերատիվ շտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։Շտաբում հավելել են, որ Ռակիտնոյե ավանի շրջանում FPV-դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա։ Բեկորային վնասվածքներով երկու տղամարդ դիմել են տեղի հիվանդանոց, բուժումը շարունակելու համար նրանք կտեղափոխվեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։Նա հստակեցրել է, որ տուժածներին տեղափոխել են Կուրսկի մարզային հիվանդանոց։Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ ՀՕՊ ուժերն օրվա ընթացքում խոցել են ավելի քան 340 ուկրաինական ԱԹՍ։«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 343 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրատարածքի օդում»,- ասված է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ տարածքը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/1d/91811639_0:194:960:914_1920x0_80_0_0_1f06cf39b184fb2a38df7027c8f1612b.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Ռուսաստանի ՀՕՊ ուժերն օրվա ընթացքում խոցել են ավելի քան 340 ուկրաինական ԱԹՍ։
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհների հետևանքով ՌԴ Բելգորոդի մարզի Շեբեկինսկի և Ռակիտյանսկի շրջաններում երեք մարդ է տուժել, այս մասին հայտնում է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։
«Շեբեկինո քաղաքում դրոնը պայթել է ավտոկայանատեղիում։ Կրծքավանդակի և նստատեղի շրջանում բեկորային վնասվածքներ ստացած տղամարդուն օգնություն է ցուցաբերվել Շեբեկինոյի կենտրոնական շրջանային հիվանդանոցում։ Նա դուրս է գրվել ամբուլատոր բուժման»,-ասված է օպերատիվ շտաբի Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Շտաբում հավելել են, որ Ռակիտնոյե ավանի շրջանում FPV-դրոնը հարձակվել է ավտոմեքենայի վրա։ Բեկորային վնասվածքներով երկու տղամարդ դիմել են տեղի հիվանդանոց, բուժումը շարունակելու համար նրանք կտեղափոխվեն Բելգորոդի թիվ 2 քաղաքային հիվանդանոց։
Բացի այդ, Կուրսկում հինգ մարդ է տուժել էլեկտրաբուսի վրա ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով։ Կուրսկի մարզպետ Ալեքսանդր Խինշտեյնի հաղորդմամբ՝ տուժածների թվում 13-ամյա դեռահաս կա։
Նա հստակեցրել է, որ տուժածներին տեղափոխել են Կուրսկի մարզային հիվանդանոց։
Իր հերթին ՌԴ ՊՆ-ն հայտարարում է, որ ՀՕՊ ուժերն օրվա ընթացքում խոցել են ավելի քան 340 ուկրաինական ԱԹՍ։
«Օրվա ընթացքում՝ Մոսկվայի ժամանակով 8:00-ից մինչև 20:00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 343 ուկրաինական անօդաչու թռչող սարք Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Տուլայի մարզերի, Մոսկվայի տարածաշրջանի, Կրասնոդարի երկրամասի, Ստավրոպոլի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքների և Սև ծովի ջրատարածքի օդում»,- ասված է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ուկրաինական զորքերը պարբերաբար գնդակոծում և տարբեր միջոցներով, այդ թվում՝ ԱԹՍ-ներով, գրոհում են ՌԴ տարածքը։