Իրանն աշխատանքներ է սկսել իր հրթիռների հեռահարությունը մեծացնելու ուղղությամբ

«Հենակետ». Իրանը սկսել է աշխատանքներ իր հրթիռների հեռահարությունը մեծացնելու ուղղությամբ, հայտնել է Իրանի բանակի ներկայացուցիչ Մոհամմադ Աքրամինիան՝ Fars լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։

«Պատերազմի արդյունքներն ուսումնասիրելուց հետո եկել ենք այն եզրակացության, որ անհրաժեշտ է անպայման մեծացնել մեր հրթիռների գործողության հեռահարությունը, և ներկայում շարժվում ենք այդ ուղղությամբ»,-հայտարարել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment