https://arm.sputniknews.ru/20261005/arcakhci-mi-datakhazi-hatuk-kensatvoshaki-iravunqy-verakangnvel-e-pastaban-107721008.html
Արցախցի մի դատախազի` հատուկ կենսաթոշակի իրավունքը վերականգնվել է. փաստաբան
Արցախցի մի դատախազի` հատուկ կենսաթոշակի իրավունքը վերականգնվել է. փաստաբան
Sputnik Արմենիա
Արցախցի դատավորներին ու դատախազներին մերժվել էր իրենց կատարած աշխատանքին համապատասխան կենսաթոշակների նշանակումը բացառապես այն հիմքով, որ նրանք աշխատել են… 05.10.2026, Sputnik Արմենիա
2026-10-05T22:52+0400
2026-10-05T22:52+0400
2026-10-05T22:53+0400
արցախ
արցախցի
դատավոր
դատախազ
թոշակ
դատ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/08/70877412_0:167:1600:1067_1920x0_80_0_0_74dea891a0f4f4c11fb0688476d23557.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ ՀՀ վարչական դատարանն այսօր վերականգնել է արցախցի մի դատախազի` հատուկ կենսաթոշակի իրավունքը, և նա իր կենսաթոշակը կստանա 2023 թ. հոկտեմբերի 10–ից սկսած։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է փաստաբան Անուշ Շահրամանյանը։ Նա նշել է, որ արցախցի դատախազների, դատավորների հատուկ կենսաթոշակի հարցով երեք հայց է ներկայացրել դատարան, որոնցից մեկով այսօր դրական վճիռ է կայացվել` հայցն ամբողջությամբ բավարարվել է։ Շահրամանյանի վստահեցմամբ` այդ մարդկանց մերժվել էր իրենց կատարած աշխատանքին համապատասխան կենսաթոշակների նշանակումը բացառապես այն հիմքով, որ նրանք աշխատել են Արցախում, այլ ոչ թե Հայաստանում՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճակը, նշանակությունը և կապերը ՀՀ-ի հետ։ Նա հատուկ ընդգծել է` չնայած նրան, որ ՀՀ վարչական դատարանը գերծանրաբեռնված է, դատավոր Ռուզաննա Ազրոյանը գործը քննել է սեղմ ժամկետներում՝ արդար, արագ և արդյունավետ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԺ–ում «Արցախահայերի սոցիալ–տնտեսական, իրավական խնդիրները և լուծումներ» թեմայով ընդլայնված քննարկմանը Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հայտարարեց, որ Հայաստանում ապրող արցախցիների շրջանում, ըստ տարբեր գնահատականների, աղքատության մակարդակը 60–70 տոկոս է։ Հիշեցնենք նաև` 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/01/08/70877412_127:0:1550:1067_1920x0_80_0_0_ce7f23576d0496fa7434ceb1a46a8aea.jpg.webp
արցախ, արցախցի, դատավոր, դատախազ, թոշակ, դատ
արցախ, արցախցի, դատավոր, դատախազ, թոշակ, դատ
Արցախցի դատավորներին ու դատախազներին մերժվել էր իրենց կատարած աշխատանքին համապատասխան կենսաթոշակների նշանակումը բացառապես այն հիմքով, որ նրանք աշխատել են Արցախում, այլ ոչ թե Հայաստանում։
Նա նշել է, որ արցախցի դատախազների, դատավորների հատուկ կենսաթոշակի հարցով երեք հայց է ներկայացրել դատարան, որոնցից մեկով այսօր դրական վճիռ է կայացվել` հայցն ամբողջությամբ բավարարվել է։
«Կառավարության խտրական վերաբերմունքի հետևանքով Արցախում դատախազ կամ դատավոր աշխատած ու համապատասխան հատուկ կենսաթոշակի իրավունք ունեցող տեղահանված անձինք զրկվել էին իրենց հասանելիք՝ Հայաստանի գործընկերների հետ հավասար պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունքից»,– գրել է փաստաբանը:
Շահրամանյանի վստահեցմամբ` այդ մարդկանց մերժվել էր իրենց կատարած աշխատանքին համապատասխան կենսաթոշակների նշանակումը բացառապես այն հիմքով, որ նրանք աշխատել են Արցախում, այլ ոչ թե Հայաստանում՝ առանց հաշվի առնելու Արցախի կարգավիճակը, նշանակությունը և կապերը ՀՀ-ի հետ։
Նա հատուկ ընդգծել է` չնայած նրան, որ ՀՀ վարչական դատարանը գերծանրաբեռնված է, դատավոր Ռուզաննա Ազրոյանը գործը քննել է սեղմ ժամկետներում՝ արդար, արագ և արդյունավետ։
Հիշեցնենք նաև` 2023 թվականի սեպտեմբերի 19–ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել Հայաստան։