Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ

Ֆուտբոլի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը 0:0 հաշվով ավարտեց Չեռնոգորիայի հավաքականի դեմ արտագնա հանդիպումը:

Պոդգորիցայում կայացած խաղն անցավ հավասար պայքարում՝ առանց իրական գոլային պահերի: 86-րդ րոպեին դաշտի տերերը 10 խաղացողով մնացին ռուսական «Ակրոնի» կիսապաշտպան Ստեֆան Լոնչարի հեռացման պատճառով:

C Լիգայի երկրորդ խմբի մյուս խաղում Կիպրոսի հավաքականը 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ Լատվիայի նկատմամբ:

Չորրորդ տուրից հետո խմբի առաջատար Չեռնոգորիան ունի 10 միավոր, Կիպրոսը՝ 7, Հայաստանը` 4, իսկ Լատվիան` 1:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 12-ին՝ ընդունելով Կիպրոսի հավաքականին։ Երեք օր անց էլ կկայանա Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին խաղը Լատվիայի հավաքականի դեմ:

Ազգերի լիգա, C լիգա, չորրորդ տուր

Երկրորդ խումբ

Չեռնոգորիա – Հայաստան՝ 0:0

Հեռացում՝ Ստեֆան Լոնչար, 86 (Չեռնոգորիա)

Դավիթ Եղիազարյան

Leave a comment