Ներողություն եմ խնդրում կատարվածի համար. Թաթա Սիմոնյան

Երգիչ Թաթա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով սեպտեմբերի 27-ին իր համերգը հեռուստատեսությամբ ցուցադրելու շուրջ բարձրացած աղմուկին գրել է. «Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը:

 

Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը:

 

Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու:

 

Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ:

 

Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»։

 

 

Leave a comment