Միջադեպը տեղի է ունեցել Երուսաղեմի Մամիլա շրջանում ՝ Յոմ Կիպուրի օրը (Քավության օրը հրեական օրացույցում` խմբ.):
Նշվում է, որ հարձակման պատճառն այն է եղել, որ երեխան այդ օրը հեծանիվ է վարել և եղել է ականջակալներով:
Կասկածյալը Գանեուս-Մոդիին բնակավայրի 22-ամյա բնակիչ է (Երուսաղեմից ոչ հեռու), որը բնակեցված է հիմնականում ծայրահեղ ուղղափառ հրեաներով:
Ոստիկանությունումից հայտնել են, որ հարցաքննության արդյունքում կարող է որոշում կայացվել ձերբակալվածին դատարան տեղափոխելու մասին՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու համար:
«Իսրայելի ոստիկանությունը չափազանց լուրջ է վերաբերվում անչափահասների նկատմամբ բռնության և հալածանքի ցանկացած դրսևորման, հատկապես, եթե դրանք կատարվել են ազգային կամ ռասայական ատելության հողի վրա», – հայտարարել են գերատեսչությունում: