Սեուլըտ Կիեւից պահանջել է պաշտոնական բացատրություն հյուսիսկորեացի ռազմագերիների տեղափոխման վերաբերյալ

Հարավային Կորեան Ուկրաինայից պահանջել է պաշտոնական բացատրություն և ներողություն երկու հյուսիսկորեացի ռազմագերիների՝ Սեուլ տեղափոխման վերաբերյալ տեղեկատվության հրապարակային բացահայտման կապակցությամբ։

«Նախագահի գրասենյակը խորը ափսոսանք է հայտնում Ուկրաինայի կողմից տեղեկատվության միակողմանի բացահայտման և հետագա կեղծ պնդման համար, որ գաղտնիության մասին համաձայնագիր գոյություն չունի», – ասել է նախագահի հասարակայնության հետ կապերի ավագ քարտուղար Սոն Գի Հոնգը։

Հարավկորեացի պաշտոնյայի խոսքով՝ Կիեւը բազմիցս քննարկել է ռազմագերիների տեղափոխման հարցը Սեուլի հետ տարբեր ուղիներով և ինքը խնդրել է, որ տեղեկատվությունը չհրապարակվի։

Այնուամենայնիվ, չնայած Հարավային Կորեայի համաձայնությանը տեղեկատվությունը գաղտնի պահելուն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի ուշ բացահայտեց այդ հարցը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ունեցած ելույթի ժամանակ։ Սեուլը սա համարել է երկու ազգերի միջև վստահությանը լուրջ հարված և հայտարարել է, որ քննարկում է Կիեւի նկատմամբ հետագա միջոցներ ձեռնարկելու հարցը։

Leave a comment