Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

26.09.2026 | 17:18

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում, ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել է «Trade over Aid» նախաձեռնության շրջանակներում անցկացված «Գործարքների ներկայացում» խորագրով միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրի և ներդրումների խթանման, մասնավոր հատվածի ներգրավման և երկարաժամկետ տնտեսական գործընկերությունների զարգացման հնարավորությունները։ Ընդգծվել է փոխշահավետ գործարար կապերի զարգացման և ներդրումների համար նպաստավոր միջավայրի ձևավորման կարևորությունը։

Միջոցառման շրջանակներում ներկայացվել են մասնավոր հատվածի ներգրավմամբ առևտրային և ներդրումային համագործակցության օրինակներ, ինչպես նաև նոր գործարար հնարավորություններ։

Հանդիպմանը մասնակցել է նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը,  ինչպես նաև ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ՝ պետական կառույցներից, մասնավոր հատվածից և միջազգային կազմակերպություններից։

Leave a comment