https://arm.sputniknews.ru/20260926/hapk-erkrneri-zvorakazmery-rusastan-en-zhamanel-zvoravarzhutjunneri-hamar-107343754.html
ՀԱՊԿ երկրների զորակազմերը Ռուսաստան են ժամանել զորավարժությունների համար
ՀԱՊԿ երկրների զորակազմերը Ռուսաստան են ժամանել զորավարժությունների համար
Sputnik Արմենիա
Զորավարժություններն ուղղված են նաև սահմանամերձ հատվածում զինված հակամարտության տեղայնացման գործողությունների մշակմանը։ 26.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-26T17:12+0400
2026-09-26T17:12+0400
2026-09-26T17:17+0400
ռուսաստան
հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ)
զորավարժություններ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1a/107342801_0:0:1269:713_1920x0_80_0_0_a7c161fb82d514769f38d78d63bbfc4d.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների մասնակիցները ժամանել են Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությանը:Հայաստանն այդ զորավարժություններին չի մասնակցում։««Փոխգործակցություն-2026», «Որոնում-2026» և «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունների՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցներն ավարտել են Ռուսաստանի Դաշնությունում վերախմբավորումը։ ՀԱՊԿ ուժերի (Հավաքական ուժերի) զորակազմերը զորավարժությունների անցկացման շրջաններ են ժամանել Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից», — հայտնել են շտաբից։ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը երեկ հայտարարել է, որ անցկացվող բոլոր զորավարժությունները պլանային են, ուղղված չեն երրորդ երկրների դեմ և նպատակ ունեն բարելավելու կառավարման մարմինների և ուժերի ներդաշնակությունը, ինչպես նաև պահպանել ուժերի և միջոցների կազմավորումների պատրաստվածությունը Հավաքական անվտանգության ապահովման շահերից բխող խնդիրների կատարման համար։Զորավարժությունները կանցկացվեն Կենտրոնական ռազմական օկրուգի Չեբարկուլի զորավարժարանում, որը գտնվում է Չելյաբինսկի մարզում։ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը:Հիշեցնենք` 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/1a/107342801_24:0:975:713_1920x0_80_0_0_af7665fca9f5c0b004900db619293678.jpg.webp
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ
ռուսաստան, հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն (հապկ), զորավարժություններ
Զորավարժություններն ուղղված են նաև սահմանամերձ հատվածում զինված հակամարտության տեղայնացման գործողությունների մշակմանը։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) զորավարժությունների մասնակիցները ժամանել են Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՀԱՊԿ միացյալ շտաբի մամուլի ծառայությանը:
Հայաստանն այդ զորավարժություններին չի մասնակցում։
««Փոխգործակցություն-2026», «Որոնում-2026» և «Էշելոն-2026» հատուկ զորավարժությունների՝ ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ հրամանատարաշտաբային զորավարժությունների մասնակիցներն ավարտել են Ռուսաստանի Դաշնությունում վերախմբավորումը։ ՀԱՊԿ ուժերի (Հավաքական ուժերի) զորակազմերը զորավարժությունների անցկացման շրջաններ են ժամանել Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից և Տաջիկստանից», — հայտնել են շտաբից։
Ինչպես պարզաբանել են ՀԱՊԿ միացյալ շտաբում, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հետ «Փոխգործակցություն-2026» հրամանատարաշտաբային զորավարժությունը նպատակաուղղված է սահմանային զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերի մշակմանը: «Որոնում-2026» հատուկ վարժանքի ընթացքում մշակվում են ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համար հետախուզության կազմակերպման և վարման հարցերը։ «Էշելոն-2026» հատուկ վարժանքը նախատեսում է նյութատեխնիկական ապահովման կազմակերպման հարցերի մշակում։
ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը երեկ հայտարարել է, որ անցկացվող բոլոր զորավարժությունները պլանային են, ուղղված չեն երրորդ երկրների դեմ և նպատակ ունեն բարելավելու կառավարման մարմինների և ուժերի ներդաշնակությունը, ինչպես նաև պահպանել ուժերի և միջոցների կազմավորումների պատրաստվածությունը Հավաքական անվտանգության ապահովման շահերից բխող խնդիրների կատարման համար։
Զորավարժությունները կանցկացվեն Կենտրոնական ռազմական օկրուգի Չեբարկուլի զորավարժարանում, որը գտնվում է Չելյաբինսկի մարզում։
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը: