Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ, հաղորդում է Կրեմլը։

Վուչիչը շնորհավորել է Պուտինին Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։ Կողմերը ընդգծել են ընտրական գործընթացներին արտաքին միջամտության անընդունելիությունը։

Վուչիչը հատուկ շնորհակալություն է հայտնել Պուտինին Սերբիայում անտառային հրդեհների մարման գործում ցուցաբերած օգնության համար։

Նախագահները քննարկել են ռուս-սերբական հարաբերությունների զարգացման տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ էներգետիկայի և նավթի ու գազի ոլորտներում։

Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությանը։

Leave a comment