Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
TRIPP-ի երթուղին ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասը։
Այս մասին ԱՄՆ տնտեսական հարցերով պետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ Հելբերգը գրել է իր Facebook-ի էջում։
«Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագիրը ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ Փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի պատմական այցը ամուր հիմք դրեց տարածաշրջանային կայունության և համատեղ տնտեսական զարգացման համար», – նշել է նա։