Սի Ծինփինի հետ լավ հանդիպում ունեցանք. Թրամփ

https://arm.sputniknews.ru/20260924/si-tsinpini-het-lav-handipum-unecanq-tramp-107275411.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/09/18/107273646_0:0:2732:2048_1920x0_80_0_0_62c308362f6ad01d08750372e03d9859.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, ամն, չինաստան, սպիտակ տուն

դոնալդ թրամփ, սի ծինփին (չինաստանի նախագահ), սի ծինփին, ամն, չինաստան, սպիտակ տուն

Բաժանորդագրվել

Լրագրողների համար հայտարարություններից հետո քաղաքական գործիչներն առանձնացել են Օվալաձև աշխատասենյակում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ իր հանդիպումը լավ է անցել։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով New York Post-ին։

«Մենք լավ հանդիպում ունեցանք, և նա (Սի Ծինփինը) մեծ հետաքրքրություն ցուցաբերեց գրանիտի նկատմամբ։ Նրան դուր է գալիս գրանիտը։ Նա քարի մասնագետ է։ Եվ նա պաշտում է որակյալ գրանիտը։ Շատ շնորհակալություն»,-ասել է նա լրագրողներին։

Թրամփը նաև նշել է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև առևտրային հարաբերություններում արձանագրված նոր առաջընթացը՝ հայտարարելով, որ ինքն ու Սի Ծինփինը հսկայական հաջողությունների են հասել երկու երկրների առջև ծառացած խնդիրների լուծման գործում։

Ինչպես է Չինաստանի նախագահի դիմավորման ժամանակ կործանիչը «լռեցնում» ԱՄՆ-ի օրհներգը

Միևնույն ժամանակ Xinhua-ն գրում է, որ ողջույնի խոսքում Սի Ծինփինը հայտարարել է, որ իր այցն ԱՄՆ ուղղված է բարեկամության, համագործակցության ամրապնդմանը և երկու երկրների ժողովուրդների բարեկեցության բարձրացմանը։ Նրա խոսքով՝ «Չինաստանի դարպասները միշտ լայնորեն բաց են» համագործակցության համար։

«Չինաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը չի կարող լուծել աշխարհի բոլոր խնդիրները, սակայն դրանցից շատերը դժվար է լուծել առանց նման համագործակցության»,-ասել է Սին։

Դրանից հետո առաջնորդներն առանձնացել են Օվալաձև աշխատասենյակում՝ բանակցությունների ընդլայնված մասն անցկացնելու համար։

Թրամփն անձամբ է դիմավորել Սի Ծինփինին՝ խախտելով գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը

Leave a comment