Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 արդարների գործով այսօր դատարանն այսօր քննեց նաև տնային կալանքի ենթարկված Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը։ Դատախազը պահանջեց ևս երեք ամսով երկարացնել այն։
Փաստաբանները մեկ անգամ ևս հայտարարեցին, որ այս գործն ապօրինի է, ի սկզբանե չեն եղել իրավական հիմքեր կալանքը շարունակելու, մեղադրանքները շաբլոնային են։
Բագրատ Սրբազանը ասաց, որ չի հասկանում հանրային մեղադրողի 1,5 րոպեանոց ելույթը։ Նշեց նաև, որ չի թույլատրել փաստաբաններին որևէ միջնորդություն ներկայացնել այս թեմայով, քանի որ դա կլինի համագործակցություն չարիքի իշխանության հետ։
«Եթե ասեք ԱԱԾ գնա, գոնե այնտեղ կոմունալ չեմ վճարի»,-դատարանին ասաց Բագրատ Սրբազանը։
Դատարանը որոշեց երկու ամսով երկարացնել նրա տնային կալանքի ժամկետը՝ մինչև նոյեմբերի 25-ը թողնել անփոփոխ ու չթույլատրել շփվել գործով անցնող մյուս անձանց հետ։
Բագրատ Սրբազանի տնային կալանքի վայրը անփոփոխ մնաց, նա կկարողանա յուրաքանչյուր կիրակի Գեղարդավանքում մասնակցել պատարագների։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: