ՔԿ ստեղծված կենտրոնի փորձագետների առնվազն ակադեմիական կրթությունը լուրջ հարցեր է առաջացնում. Բագրատ Սրբազանի պաշտպան

«Պարզ հարցադումների միջոցով հասկանում ենք, որ խնդիր ունենք մասնագիտական գիտելիքների հետ։ Այս փորձագետները քննչական կոմիտեի կողմից ստեղծված և իրենց ենթակայության ներքո գործող փորձագետներ են, չեն կարողանում պարզ բացատրություններ տալ մեթոդների, մեթոդիկայի, տարրական առանցքային հարցերի շուրջ»,- 18 արդարների գործով դատական նիստին ասաց Բագրատ Սրբազանի պաշտպան Տաթև Սողոյանը՝ անդրադառնալով «ՔԿ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների հարցաքննությունը։ 

Նա նշեց, որ գործ ունեն քննչական կոմիտեի կողմից ստեղծված մի կառույցի հետ, ում փորձագետների առնվազն ակադեմիական կրթությունը լուրջ հարցեր է առաջացնում։ 

«Բնականաբար, այս ապացույցները որևէ առնչություն չունեն գործի հետ, այդ զենքերից որևէ մեկը չի հայտնաբերվել ոչ Սրբազանի, ոչ էլ այստեղ նստած որևէ մեկի տանից»,- ասաց փաստաբանը։ 

Ըստ նրա, այս գործողություններով տեղի է ունեցել և շարունակում է  տեղի ունենալ պետական բյուջեի միջոցների վատնում. «Որևէ էական հանգամանք չհաստատող փաստերը հաստատելու համար, որ սառը զենքը սառը զենք է, օրինական փամփուշտը օրինական փամփուշտ է… իմ ընկալմամբ, կոռուպցիոոն սխեմայի գործադրմամբ ուղղակի կատարվել են վատնումներ»։ 

Leave a comment