Մենք ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել. ԱԽՔ

Մենք ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսական 102 ռազմաբազայի՝ ՀՀ-ից հանելու հարցին՝ ասաց ԱԽՔ Ալեն Սիմոնյանը։

 Ըստ նրա՝ ՌԴ-ի կողմից հնչել է այդ արտահայտությունը և  դրանով կարելի է ենթադրել, որ իրենք քննարկելու բան ունեն. «Իսկ ՀՀ դիրքորոշումը վարչապետն արդեն ասել է՝ եթե իրենք ուզում են՝ կարող են լքել, եթե ուզում են՝ կարող են մնալ»։

Leave a comment