Մենք ռազմաբազա բառը որևիցե հանդիպման ժամանակ չենք օգտագործել, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ռուսական 102 ռազմաբազայի՝ ՀՀ-ից հանելու հարցին՝ ասաց ԱԽՔ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա՝ ՌԴ-ի կողմից հնչել է այդ արտահայտությունը և դրանով կարելի է ենթադրել, որ իրենք քննարկելու բան ունեն. «Իսկ ՀՀ դիրքորոշումը վարչապետն արդեն ասել է՝ եթե իրենք ուզում են՝ կարող են լքել, եթե ուզում են՝ կարող են մնալ»։