Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների հետ

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ընթացող շախմատի 46-րդ Համաշխարհային օլիմպիադայի 8-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով ավարտեց Նիդերլանդների հավաքականի հետ հանդիպումը։

Շանթ Սարգսյանը սև խաղաքարերով առավելության հասավ Լյուկ վան Վելիի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվեց Ջորդեն վան Ֆորեսթին։

Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ, իսկ Մանուէլ Պետրոսյանը խաղաղ դաշն կնքեց Էրվին Լամի հետ։

Հայաստանի հավաքականը 8 տուրերում տարել է 5 հաղթանակ, գրանցել 3 ոչ-ոքի և ունի 13 թիմային միավոր։ Նիդերլանդների հավաքականը ևս հավաքել է 13 միավոր:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment