Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայի բուհերում տարհանումների շարք է տեղի ունեցել, այս մասին հայտնել է «Օստորոժնո, Մոսկվա» տելեգերմայն ալիքը՝ վկայակոչելով ուսանողներին։
Նրանց խոսքով՝ Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում ռումբի առկայության մասին սպառնալիք է ստացվել։
Տարհանումներ են իրականացվել նաև Դ.Ի. Մենդելեեւի անվան Ռուսաստանի քիմիատեխնոլոգիական համալսարանում, Կրթության պետական համալսարանում, Մոսկվայի սպորտի և զբոսաշրջության պետական համալսարանում և Ա.Ն. Կոսիգինի անվան Ռուսաստանի պետական համալսարանում. վերջիններիս դեպքում տարհանման պատճառները չեն նշվել։