Քննարկվել է տնտեսության մեջ իրականացվող քաղաքականության առանցքային ուղղություններին առնչվող հարցեր

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանցքային ուղղություններին և դրանց շրջանակում ՎԶԵԲ-ի ներգրավվածությանն առնչվող հարցեր։

Մտքեր են փոխանակվել համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ։

Հայաստանից արտահանման դիվերսիֆիկացման և նոր շուկաներ մուտք գործելու համատեքստում Գևորգ Պապոյանն առաջարկել է շարունակել քննարկումները ՎԶԵԲ–ԵՄ-ի ՓՄՁ աջակցության գործիքները Հայաստանի արտահանման ռազմավարությանը և արդյունաբերական առաջնահերթություններին առավել սերտորեն համապատասխանեցնելու շուրջ։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը և առաջ մղել համագործակցության օրակարգը։

Leave a comment